երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դպրոցի տնտեսվարը տեղափոխվել է ոստիկանության բաժին

Դպրոցի տնտեսվարը տեղափոխվել է ոստիկանության բաժին

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով:

Ոստիկանությունից հայտնում են, որ nույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է ինքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: