երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցում ռումբի ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցում ռումբի ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան դպրոցում ռումբի ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:

Երևանի գնդի պարեկները դպրոցի աշխատակիցների և փրկարարների հետ տարհանել էին աշխատակիցներին ու աշակերտներին, որպեսզի կինոլոգները ներսում կատարեն աշխատանքներ։

  • Կիսվել: