երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի Սիմոն Վրացյան փողոցում այրվել են չորս տան տանիքներ

Երևանի Սիմոն Վրացյան փողոցում այրվել են չորս տան տանիքներ

Ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են Սիմոն Վրացյան փողոցում գտնվող թվով չորս տան բաղդադե տանիքները (մոտ 250 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին:

 

  • Կիսվել: