հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և թեքվել է էլեկտրական լարերի վրա․ օգնել են փրկարարները

Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և թեքվել է էլեկտրական լարերի վրա․ օգնել են փրկարարները

Նոյեմբերի 29-ին, ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և թեքվել է էլեկտրական լարերի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը, տեղափոխել անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: