ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է հրավիրում

Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է հրավիրում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, հրավիրում ենք Ձեզ վայելելու Երևանում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:

Հունիսի 6, 7, 8-ին, ժամը 20:00-ին, Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները»:

  • Կիսվել: