Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 աղբահանող մեքենա և 9 շարժիչ ձեռք կբերի
Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 աղբահանող մեքենա և 9 շարժիչ ձեռք կբերի, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Սա արվում է, որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի, հնարավոր լինի շահագործել նաև ավտոպարկում գտնվող մյուս մեքենաները։ Դրանք շարժիչների խափանման պատճառով կանգնած են։ Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները Հայաստանում կլինեն, երբ կկնքվի պայմանագիրը»,– նշեց Կատվալյանը։


