երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը չեղարկել է Ջազի միջազգային օրվա միջոցառումը

Երևանի քաղաքապետարանը չեղարկել է Ջազի միջազգային օրվա միջոցառումը

Երևանի քաղքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիային՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:

«Հարգելի՛ երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր: Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - գրել է նա:

  • Կիսվել: