շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցի գույքահարկի վճարումների հնարավորությունների մասին

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցի գույքահարկի վճարումների հնարավորությունների մասին

Երևանի քաղաքապետարանը հորդորում է անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում կատարել POS և Telcell տերմինալների կամ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղերի միջոցով։

Երևանի քաղաքապետարանից նաև տեղեկացնում են, որ առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով Երևանի վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ և Telcell ընկերության վճարային տերմինալներ, բացվել են «ՀայՓոստ»-ի մասնաճյուղեր:

Նշվում է, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները Երևանի համայնքային բյուջե 2022թ. հուլիսի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով:

 

  • Կիսվել: