չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: 

Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ու որակավորման շարունակական բարձրացմանը: Համատեղ ծրագրեր կիրականացվեն ցավի բժշկության ոլորտում՝ կլինիկական գիտության, հանրային առողջության, կրթական համակարգը հզորացնելու նպատակով:

  • Կիսվել: