երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը հրաժարականի դիմում է ներկայացրել. միացել սրբազան պայքարին. Դանիելյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը հրաժարականի դիմում է ներկայացրել. միացել սրբազան պայքարին. Դանիելյան

Օկուպացիոն ռեժիմը հրահանգ է իջեցրել, որ բիրտ ուժ կիրառեն մեր հերոսածին ծնողների նկատմամբ, պատգամավորների նկատմամբ, իրենց պարտականությունն իրականացնող լրագրողների նկատմամբ: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Չնայած այդ ամեն ինչին մեր ոգին անկոտրում է, հենց այս պահին ակցիաներ են իրականացվում տարբեր տեղերում:

Քիչ առաջ մեր արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիներից մեկը՝ քաղաքապետարանի աշխատող, դուրս է եկել ու միացել է համաժողովրդական շարժմանը, տարոսը մնացածին»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

 

  • Կիսվել: