չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում»,–նշված է հղորդագրության մեջ։

Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մինչև օգոստոս ամսվա վերջ սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։

  • Կիսվել: