ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Փետրվարի 21-ին՝ ժամը 10։56-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Honda CRV» (վարորդ՝ Մ․Կ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Возможно, это изображение автомобиль и на открытом воздухе

  • Կիսվել: