հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի որոշ հատվածներում  հուլիսի 6-ին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի որոշ հատվածներում հուլիսի 6-ին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ,
Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: