կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի մի շարք պողոտաներում կատարվել են արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ

Երևանի մի շարք պողոտաներում կատարվել են արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ աշնանային աշխատանքների շրջանում արժեքավոր ծառերի լրացման շրջանակներում սոսի ծառատեսակներով է լրացվել Մաշտոցի պողոտան, կաղնիներով՝ Գայի և Իսակով պողոտաները, սոսիով՝ Ազատություն և Վազգեն Սարգսյան պողոտաները։

«Նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային սանիտարական էտի և սանիտարական ձևավորման աշխատանքները։ Քաղաքի փողոցներ է դուրս բերվել 46 միավոր տեխնիկա։ Այս պահին աշխատանքներն ավարտված են 32 փողոցում և պողոտայում։ Ընդհանուր առմամբ էտի է ենթարկվել 4614 ծառ։ Աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ, նախկինում չորացած շուրջ 500 ծառատեսակ նույնպես այս ընթացքում դուրս կբերվի Երևանի կանաչ զանգվածներից»,- զեկուցեց Բեգոյանը։

  • Կիսվել: