շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի Մետրոպոլիտենն այսօր նշում է իր հիմնադրման 42-ամյակը. Արաբկիրի թաղապետի շնորհավորանքը (լուսանկարներ)

Երևանի Մետրոպոլիտենն այսօր նշում է իր հիմնադրման 42-ամյակը. Արաբկիրի թաղապետի շնորհավորանքը (լուսանկարներ)

Մետրոն Երևանի ամենանշանավոր և բոլորիս կողմից սիրված խորհրդանիշներից մեկն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն այսօր նշում է իր հիմնադրման 42-ամյակը:

Մետրոն Երևանի ամենանշանավոր և բոլորիս կողմից սիրված խորհրդանիշներից մեկն է:

Ժամանակակից առօրյայում հնարավոր է խցանումներից խուսափել, ընտրելով ամենաարագընթաց և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցը:

Տոնական այս այս օրվա կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում Մետրոպոլիտենի ողջ անձնակազմին», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ:

  • Կիսվել: