շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի ոստիկաններն կայարանների մուտքերի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Երևանի մետրոպոլիտենի ոստիկաններն կայարանների մուտքերի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։
Մետրոպոլիտենում ոստիկանի աշխատանքը հեշտ չէ:

Ոստիկանը պարտավոր է ապահովել՝ ուղևորների անվտանգ երթևեկությունը, հասարակական կարգի պահպանությունը մետրոպոլիտենի տարածքում և կայարանային համալիրներում, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր, ինչպես նաև անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի պահպանությունն ապահովելու և դրանք օրենքով սահմանված կարգով օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Երեկ՝ վաղ առավոտից, մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայություն էին իրականացնում մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։
Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում՝ մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։

Մեկ ամբողջ օր տևած ուժեղացված ծառայությունը տվեց իր պտուղները։ Պահպանության բաժնի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերեցին թղթի մեջ փաթաթած մոտ 2 գրամ դեղնականաչավուն զանգված։
Ժամանակ առ ժամանակ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությանը հանդիպելիս մի անհանգստացեք․ դա սովորակամ միջոցառում է հասարակական անվտանգությանն ուղղված

  • Կիսվել: