երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի կենտրոնում  բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ․ Թագուհի Թովմասյան

Երևանի կենտրոնում բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ․ Թագուհի Թովմասյան

Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
 
«Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին»:
 
Բայց նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից...
 
Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»,- գրել է նա:
 
Возможно, это изображение 6 человек, борода и люди стоят

  • Կիսվել: