երկուշաբթի, հունիս 1
1 / 6 / 2020
«Երևանի կենդանաբանական այգուց» կորած «Կակադու» թութակին վաճառքի են դրել կենդանիների խանութում

«Երևանի կենդանաբանական այգուց» կորած «Կակադու» թութակին վաճառքի են դրել կենդանիների խանութում

«Երևանի կենդանաբանական այգուց» սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորած «Կակադու» տեսակի թութակին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Կայքի տեղեկությունններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Նոր Նորքի ոստիկանները ժամանել են նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել է, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։

  • Կիսվել: