կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երեւանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը կլինի անվճար

Երեւանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը կլինի անվճար

Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև. 2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։

«Սիրով հրավիրում ենք բոլորին անմոռանալի օրեր անցկացնել մեր գեղեցիկ այգում և հաճելի մթնոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: