ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակիչներով

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակիչներով

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Լուծվել են ոռոգման և խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ:

Նշվում է, որ շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ ևս:

  • Կիսվել: