երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ձմեռային սեզոնին

Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ձմեռային սեզոնին

Ձմռան նախապատրաստական աշխատանքներում այգում կարևորվում է հատկապես կենդանիների համապատասխան պայմաններով ապահովումը։ Ինչպես արդեն նշել էինք, ազատավանդակներն արդեն զինված են ջեռուցման համակարգերով, սարքերով, իսկ հաջորդ կարևոր քայլը ձմեռանոցներում պատշաճ վիճակ ապահովելն էր։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց:  

Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը հայտնեց, որ նորոգվել են մի քանի կենդանիների ձմեռանոցների տանիքները, և այգին արդեն պատրաստ է ձմեռային սեզոնին։  

Վերջինս նաև նշեց, որ այսուհետ աշխատակիցների մուտքն ու ելքը կֆիքսվի քարտային համակարգով։ 

  • Կիսվել: