հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգին նվեր է ստացել 2 մացառախոզ

Երևանի կենդանաբանական այգին նվեր է ստացել 2 մացառախոզ

«Ֆաունա զօօ» ՍՊԸ-ի կողմից Երևանի կենդանաբանական այգին նվեր է ստացել 2 մացառախոզ կամ աֆրիկյան փուփուլավոր վայրենակերպ՝ էգ և արու։

Սնվում են բուսական ծագման կերերով՝ կանաչ խոտից մինչև միրգ ու բանջարեղեն։

Վարում են գետնափոր կենսակերպ։

Ակտիվ են գիշերը։ Զույգը դեռ նոր է սեռահասուն դառնում։ Այգին հուսով է, որ կենդանատեսակը սերունդ կտա։ Կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում նվիրատուներին ու ողջունում նմանատիպ նախաձեռնությունները։

  • Կիսվել: