Լուսանկարում շուտով 3 շաբաթական պոնիի ձագուկն է և, ինչպես Կենդանաբանական այգու շատ աշխատակիցներ են դիմում նրան՝ Մովես պապիկը՝ պոնիների խնամողը: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգին։
 
«Երբ նրան խնդրեցինք, ցույց տալ նորածին պոնիին, որ լուսանկարենք, կանչեց՝ Մարե՜տ:
Փաստորեն Մովսես պապիկն ինքն իր համար պոնիին անուն էր դրել, իսկ հարցին, թե Մարետն իր սիրելի անու՞նն է, ասում է՝ չէ, հայական է, հայեցի է, էն եվրոպական անուններից չէ:
Դե ծանոթացեք պոնիի ձագուկի՝ այսուհետ Մարետի հետ»: