Երևանի համար կուսումնասիրվի օդի որակի բարելավման ոլորտում Մադրիդի փորձը. Ավինյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ։
՛՛Հանդիպման ընթացքում քննարկել ենք Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։
Մադրիդն ունի հաջող փորձ օդի որակի բարելավման ոլորտում, և պայմանավորվել ենք Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: