շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանի համար կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

Երեւանի համար կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները:

Քաղաքապետարանից hայտնում են, որ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի հետագա զարգացման համար:

Հանդիպմանը ներկայացվել է գործողությունների ծրագիրը մշակելու և տեղեկատվություն տրամադրելու ճանապարհային քարտեզը:

  • Կիսվել: