Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է. ԱԱԾ
Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ ը կեղծ է եղել։ Այս մասին Infoport.am -ին հայտնեցին ԱԱԾ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում (Կամոյի միջնակարգ դպրոց) ահազանգ է ստացվել, որ ռումբ կա տեղադրված։
Ահազանգի պատճառով դասապրոցեսը դադարեցվել է, երեխաներին տուն են ուղարկել։