կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցը ֆիզիկայի և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել

Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցը ֆիզիկայի և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (10ժամ) և ռուսաց լեզվի /14ժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

Դիմում(Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(դիպլոմ)
Անձը հաստատող փաստաթուղթ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 13-ին ժամը 13:30, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:

Տեղեկությունների համար զանգահարել 010741461 հեռախոսահամարով:

  • Կիսվել: