հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67,5 մլն դրամ

ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67,5 մլն դրամ

Առաջարկվում է Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 67,5 մլն դրամ ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ առաջարկելով կատարել գումարի վերաբաշխում:

Ըստ Եղիազար Վարդանյանի՝ որոշման նախագիծը բխում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից:

Առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկաթուղիներ, օդափոխության, ջեռուցման, օդի լավարկման համակարգեր, օդանավակայաններ, ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, ինժեներագեոդեզիական հետազննում, շենք-շինությունների հրդեհային անվտանգություն:

«Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն: Այսինքն՝ իրականացնելու ենք միջազգային մրցույթ»,- ասաց նա:

  • Կիսվել: