ՌԴ-ն և Ուկրաինան հաստատել են բանակցային պատվիրակությունների կազմը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա՝ բանակցությունների կմեկնի պատվիրակության հետ, որի կազմում ներառել է Պաշտպանության նախարարին, իր գրասենյակի ղեկավարին, ԱԳՆ ղեկավարին և իր դիվանագիտական խորհրդականին, հաղորդում է ուկրաինական NV ռադիոկայանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կարգադրություն է ստորագրել «Ուկրաինայի հետ բանակցությունների համար ՌԴ պատվիրակության կազմի մասին»։ Համաձայն դրա՝ Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնականը, կազմում կլինեն ՌԴ ԱԳ փոխնախարարը, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետը։