հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ

Մայիսի 15-ին՝ ժամը 07:06-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: