հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Երևանի բյուջեն նախորդ տարվա սեփական եկամուտները 39 միլիարդից հասցրել է 64 միլիարդի. քաղաքապետ

Երևանի բյուջեն նախորդ տարվա սեփական եկամուտները 39 միլիարդից հասցրել է 64 միլիարդի. քաղաքապետ

2024 թվականին Երևանում աննախադեպ ծավալով փոսերի նորոգման և միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված, ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում պլանավորված աշխատանքները:

Նա, մասնավորապես, նշեց. «Ունեցել ենք խնդիրներ հիմնականում պայմանավորված եղանակային պայմանների հետ, բայց արդեն իրականացված աշխատանքի ծավալները աննախադեպ մեծ են։ Այս տարվա ավարտին մեր ընդհանուր ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավն է լինելու, քան նախորդ տարիներին է եղել:

Բոլոր ծրագրերն իրականցվում են Երևան քաղաքի բյուջեով: Երևանի բյուջեն նախորդ տարվա սեփական եկամուտները 39 մլրդ-ից հասցրել է 64 միլիարդի, ինչն էլ թույլ է տալիս իրականցնել այս բազմածավալ ծրագրերը»:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ քաղաքապետն ասաց, որ եղել որոշակի խնդիրներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա:

«Ապամոնտաժվել են 500-ից ավելի գովազդային վահանակներ, և սրան զուգահեռ նոր չափորոշիչների են համապատասխանեցվում գովազդային վահանակներն ամբողջ քաղաքով, էականորեն քաղաքի տեսքը փոխվում է նոր չափորոշիչներով, ահռելի աշխատանքներ են տարվում պոլիկլինիկաների նորոգման, հիմնանորոգման համար: Հնգամյակի ընթացքում բոլոր պոլիկլինիկաները վերանորոգվելու են»,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: