չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել է տղամարդու դի

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել է տղամարդու դի

Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Մամիկոն Հ․-ի (ծնված 1963 թ․) դին։

  • Կիսվել: