շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել են 27-ամյա և 29-ամյա վարորդների BMW X6-երը. BMW-ներից մեկը ճանապարհը մասամբ փակել է

Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել են 27-ամյա և 29-ամյա վարորդների BMW X6-երը. BMW-ներից մեկը ճանապարհը մասամբ փակել է

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Բոյախչյանի BMW X6 մակնիշի 09 DD 090 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Համբարձում Հայրապետյանի վարած BMW X6 մակնիշի 35 RՏ 249 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչներ Աղասի Խաչատրյանը, Լևոն Բաբայանը, տեսուչներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Սարգսյանը: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

  • Կիսվել: