երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարումը վերսկսվել է

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարումը վերսկսվել է

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:

«Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:

  • Կիսվել: