Երևանի ավագանին սահմանել է բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ
Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար: Այսօրվա նիստում Երևանի ավագանին սահմանեց բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ, որոնք հստակ նախատեսում են մայթերի օգտագործման առավելագույն չափերը, օգտագործվող նյութերն ու կիրառվող գույները։
Նշվեց, որ բացօթյա սրճարանների թույլտվություններն այսուհետ տրվելու են ոչ միայն ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը), այլև ձմեռային սեզոնի համար՝ նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։


