չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանի Աթոյան փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Աթոյան փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

  • Կիսվել: