շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 2-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։34-ին։

May be an image of 1 person and outdoors

May be an image of outdoors

May be an image of outdoors

  • Կիսվել: