շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի Ագաթանգեղոս փողոցից դեպքի Խանջյան թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Երևանի Ագաթանգեղոս փողոցից դեպքի Խանջյան թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40 ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցում՝ Խանջյան փողոցից դեպի թունել տանող հատվածում, բախվել են  Mercedes, Volkswagen Pointer, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արթուր Կնյազյանն ու Կարեն Սարգսյանը: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: