ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները:  Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն:

Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ:

Ներկայացված նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկման

  • Կիսվել: