հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանի 114 ավագ դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Երևանի 114 ավագ դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։

Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

 

  • Կիսվել: