ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը. Ավինյան

Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը. Ավինյան

Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից:

Շենգավիթ վարչական շրջանում 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհամար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով՝ ծառայելով բնակիչների հանգստին ու ժամանցին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: