չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն «Fly One Armenia» ավիաընկերությունն է դիմել

Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն «Fly One Armenia» ավիաընկերությունն է դիմել

ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն դեպի Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:    

Կոմիտեից հայտնեցին, որ չարթերային թռիչքներ իրականացնելու համար դիմել է միայն «Fly One Armenia» ավիաընկերությունը:

Հայտը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ  Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել էր, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերանկանգնման մասին՝ նշելով, որ Ստամբուլ-Երևան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ։

  • Կիսվել: