երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Երևան Մոլ»-ից դեպի «Կինոհայրենիք» ճանապարհին հրդեհ է բռնկվել Mercedes-ում

«Երևան Մոլ»-ից դեպի «Կինոհայրենիք» ճանապարհին հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Երեկ՝ մարտի  5-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:50  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Արշակունյաց փողոցում՝ «Երևան Մոլ»-ից  դեպի  «Հայրենիք»   կինոթատրոն տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: 
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են մարել կրակը: Հրշեջները մարել են 44-ամյա Արկադի Գալստյանին պատկանող մ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:  Ըստ նախնական տեղեկությունների՝  հրդեհի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

  • Կիսվել: