երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին. կա 2 զոհ, 3 վիրավոր

Երևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին. կա 2 զոհ, 3 վիրավոր

Հուլիսի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 115,9-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ»-ին: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Մերսեդեսի» 58-ամյա ուղևոր Բայթուն Գրիգորյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 56-ամյա ուղևորուհին՝ Սուսան Բաղդասարյանը, մահացել է հիվանդանոցում։ 

«Մերսեդեսի» 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: