շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառի բունն այրվել է, այն ընկել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառի բունն այրվել է, այն ընկել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Մայիսի 8-ին, ժամը 13։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի-Չիվա հատվածում ծառի բունն այրվել է ինչի հետևանքով ծառը ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է ծառի բունը։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

  • Կիսվել: