շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ կա զոհ և 3 տուժած (լուսանկարներ)

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ կա զոհ և 3 տուժած (լուսանկարներ)

Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1987 թ.) մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ երեք ուղևոր հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ։

  • Կիսվել: