երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Hyundai»-ն․ կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Hyundai»-ն․ կան տուժածներ

Հունիսի 29-ին, ժամը 20։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենաներից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: