հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Երևան, իմ սեր» հիմնադրամը կարիքավոր ընտանիքներին տրամադրել է նախագահի տիկնոջ հեքիաթների գրքերը

«Երևան, իմ սեր» հիմնադրամը կարիքավոր ընտանիքներին տրամադրել է նախագահի տիկնոջ հեքիաթների գրքերը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացնումը Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում:

Ինչպես հայտնում են «Երևան իմ սեր» հիմնադրամից, մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում այս օրերին 1.000 կարիքավոր ընտանիքների տրամադրվում են սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը: Սոցիալական աջակցության ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ, հիմնադրամն իրականացնում է կարիքի գնահատում, որպեսզի աջակցությունը լինի հասցեական:

«Այս անգամ մենք աջակցություն ենք տրամադրում աշխատանքի խնդիր ունեցող, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող 400 սիրիահայ ընտանիքների, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և Լոռու մարզի Սպիտակ համայնքում տնակային պայմաններում ապրող 200 ընտանիքների, ընդ որում՝ Սպիտակում աջակցություն ենք տրամադրում այն քաղաքացիներին, որոնք մինչև այսօր որևէ սոցիալական ծրագրից չեն օգտվել: Ծրագրի այս փուլի շահառուներն են նաև հաշմանդամություն ունեցող 250 երեխաների և 150 զինհաշմանդամների ընտանիքները: Ընդհանուր առմամբ՝ սոցիալապես անապահով 1.000 ընտանիք »,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

  • Կիսվել: