շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ աշխատանքային հանդիպումները մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով, որ վերջիններս պատասխանատում են վերահսկողություն համար։

Սեպտեմբերի 20-ին և 21-ին աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններում, որոնց ընթացքում ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի օտարումը սահմանափակող օրենսդրական կարգավորումները։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերին և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և կիրարկման գործընթացում։

Քննարկումների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։

Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են նաև բազմակի օգտագործման էկոպայուսակներ։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման այլընտրանքների կիրառումը և նոր, առավել պատասխանատու սպառողական վարքագծի ձևավորումը։

Հանդիպումների նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ կողմերի պատշաճ տեղեկացվածությունը, աջակցել դրանց սահուն կիրարկմանը և ձևավորել համագործակցված աշխատանք պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածների միջև։

Հիշեցում
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին անգամ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։

Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։

  • Կիսվել: