շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
«Դիմադրելու ենք մինչև վերջին շունչը». Փեզեշքիանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

«Դիմադրելու ենք մինչև վերջին շունչը». Փեզեշքիանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանական բժշկական ընկերության իսլամական ասոցիացիայի 31-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրավիճակին և ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցություններին։ Նա շեշտել է. «Պատերազմը վաղ թե ուշ պետք է ավարտվի։ Լավագույն տարբերակն է դրան վերջ դնել այսօր, քանի դեռ մենք ուժեղ ենք»։

Փեզեշքիանը զգուշացրել է, որ Թեհրանը վճռականորեն կպատասխանի ցանկացած նոր հարձակման։ «Այդ համաձայնագրում չկա որևէ կետ, որը կնշանակի կապիտուլյացիա, բոլոր պարտավորությունները դրված են մյուս կողմի վրա… Դիմադրելու ենք մինչև վերջին շունչը և հասցնելու ենք ջախջախիչ հարված»։

Նա ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությունը որակել է «կարևոր ձեռքբերում», որը միաձայն հավանության է արժանացել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։

  • Կիսվել: